Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է քաղաքապետարանի կողմից ամեն տարի հայտարարվող «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթին, որի շրջանակում առանձնակի կարևորվում են յուրօրինակ և հետաքրքրական լուծումներ առաջարկող աշխատանքներն ինչպես մասնավորի, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

«Մեր կողմից Ամանորի տոներին ընդառաջ «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ: Սա լավ առիթ է խրախուսելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ևս միանան քաղաքի Ամանորի տոնական ձևավորմանը՝ լրացուցիչ տոնական տեսք հաղորդելով մեր Երևանին»,-նշել է քաղաքապետը:
Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է այս տարի ևս անցկացնել մրցույթը և ապահովել վարչական շրջանների, տնտեսվարողների կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել