Armtimes.com-ը գրում է.

«Միսս Արմենիա» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը տրամաբանական է համարում «Միսս աշխարհ» 2017-ում Հայաստանի գրանցած ցուցանիշը: Մոտ 1 ամիս՝ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 18-ը, Չինաստանի Սանյա քաղաքում կայացած մրցույթում հաղթող դարձավ հնդկուհի Մանուշի Չխիլլարը, իսկ ՀՀ ներկայացուցիչ Լիլի Սարգսյանը չկարողացավ ընդգրկվել այն 40 մասնակիցների մեջ, որոնք պետք է պայքարեին տիտղոսի համար: Armtimes.com-ի հետ զրույցում Գոհար Հարությունյանը նշեց, թե ինչու մեծ հույսեր ունենալ պետք չէր:  

«Ինձ համար շատ կարեւոր էր, որ Հայաստանը մասնակցեր, գոնե 1 քայլ արած լինեինք այս բնագավառում: Սպասումս դա էր, բացարձակ հույս էլ չունեի, որ կիսաեզրափակիչ ենք մտնելու, եւ հարցը Լիլիի գործոնը չէ, այստեղ քաղաքականացված պահեր կան: Բայց հուսանք, որ հետագայում ավելի լավ կներկայանանք եւ ավելի մոտ կլինենք մրցույթի պահանջներին: Ամեն ինչ կանենք, որպեսզի ոչ միայն գեղեցկուհին ճիշտ ներկայանա, այլեւ մենք որպես կազմակերպիչ ճիշտ ներկայացնենք նրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ ամեն ինչից՝ գոհ է իրենց կատարած աշխատանքից:

ՀՀ-ն 1-ին անգամ էր մասնակցում այս հեղինակավոր մրցույթին, եւ շատ նրբություներ հայ կազմակերպիչներին հայտնի չէին: Գոհար Հարությունյանը ընդգծեց, որ հետեւություններ են արել 1-ին փորձից եւ հետագայում անպայման հաշվի կառնեն: Ըստ նրա՝ իրենք, օրինակ, կարող էին ավելի լավ աշխատել Լիլիին ներկայացնող տեսահոլովակի վրա:

«Տեղյակ չէինք՝ ինչպիսին պետք է լիներ նրան ներկայացնող տեսանյութը: Ամեն տարի նրանք օրինակը դնում են, սակայն դա պաշտոնական կայքում չի մնում, որպեսզի մենք օրինակ ունենանք: Պարզվում է՝ կարող էինք ներկայացնել նախկինում նկարահանած տեսարաններ եւ Հայաստանն ավելի գեղեցիկ ներկայացնել, կարող էինք ավելի գեղեցիկ տեսահոլովակ պատրաստել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հասցրել են կապեր հաստատել մյուս երկրների իրենց գործընկերների հետ, եւ դա կօգնի իրենց հաջորդ տարվան նախապատրաստվելու հարցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել