Օրեր առաջ ամերիկացի Քերեն Ֆորնոս Քլեինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց մի լուսանկար՝ իր ընկերներին խնդրելով գտնել իր շանը։

Բանն այն է, որ նա ու իր շունը գնացել էին անտառում զբոսնելու, երբ շունը որոշել էր հեռանալ տիրոջից։ Իսկ Քերենն անտառային բույսերի ֆոնի վրա դժվարացել էր գտնել իր շանը։ Հենց այդ պահին նա որոշեց լուսանկարել տեսարանը և ներբեռնել համացանց։

Ֆեյսբուքում լուսանկարը միանգամից մեծ արձագանք ստացավ․ կարճ ժամանակում հարյուրավոր մարդիկ թողեցին իրենց մեկնաբանությունները և տարածեցին նկարը։ Իսկ դուք նկատեցի՞ք շանը։

Եթե ավելի ուշադիր նայեք, ապա նկարի ձախ կողմի մեջտեղի մասում կնկատեք շան գլուխը։ Եթե դեռ չկարողացաք գտնել, ապա սեղմեք նկարի վրա՝ տեսնելու, թե որտեղ է շունը։

Did you spo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել