Armtimes.com-ը գրում է.

Վաղը՝ նոյեմբերի 22-ին, Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա խորհրդարանական լսումներ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ԱԺ-ի կողմից վավերացված ՀՀ օրենքի վերաբերյալ:

Armtimes.com-ն ԱԺ պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեց, թե լսումները ինչ-որ արդյունք կտան, քանի որ ԱԺ օրենքն արդեն ընդունել է, իսկ ուսանողները պահանջում են չեղարկել ակադեմիական տարկետման տրամադրման պայմանները:

«Եթե հնարավոր լինի կառավարությունը մի բան կանի: Ստացվող բանը կստացվի, չստացվողը՝ չէ: Պետք է նրանց առաջարկները լսենք»,- ասաց Ցոլակյանը՝ նշելով, որ թեմայի շուրջ վաղն ավելի ընդարձակ կխոսի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել