Առաջին հայացքից 5-ամյա Սոֆյան ոչնչով չի տարբերվում երեխաների մեծամասնությունից։ Բայց քչերը գիտեն, որ այս փոքրիկն իսկական մարտիկ է։ Սոֆյա Չիապպալոնեն ծնվել է սրտի արատով, ու բժիշկները ենթադրել են, որ նա մինչև 2 տարեկան էլ չի ապրի։

«Նա ծնվել է կես սրտով, սրտի ողջ աջ կեսը բացակայում էր»,- պատմում է երեխայի մայրը։ Սոֆյան արդեն 3 անգամ եղել է վիրահատական սեղանի վրա։ Շուտով նա վիրահատվելու է արդեն 4-րդ անգամ։
Սակայն վիրահատությունից առաջ Սոֆյան ցանկանում էր «ամուսնանալ» իր լավագույն ընկեր Հանթերի հետ։ «Նորապսակների» ծնողները համաձայնվում են ու նրանց համար հարսանեկան ֆոտոսեսիա կազմակերպում։ Դրանք ակնթարթներ էին, որոնց ժամանակ փոքրիկ Սոֆին թեկուզև կարճ, բայց իրեն կատարյալ երջանիկ էր զգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել