Տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում մասնագիտացված «Էլիտալիանա» ընկերությունը նպատակ ունի Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը և համագործակցության հնարավորություններ ձեռք բերել։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը այսօ ընդունել է  ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։

Նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում ունեցած պայմանավորվածության համաձայն՝ իտալացի մասնագետները ներկայացրին հնարավոր համագործակցության իրենց ծրագիրը։ Բացի իտալական տրանսպորտը Հայաստանում ներկայացնելուց, ընկերությունը ցանկանում է իր արտադրած բարձրակարգ ուղղաթիռները Հայաստանում շահագործել դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր այլ նպատակներով:

Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրին իրենց արտադրած մի քանի ուղղաթիռների մոդելներ՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համատեղ քննարկումները շարունակել շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել