Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի կարող տեղի ունենալ առանց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի համաձայնության: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի «Ռազմավարական կոնյունկտուրա» կենտրոնի անդամ, «Սահմանային համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական ծրագրման ծառայության տնօրեն Ալեքսանդր Սոբյանինը: Նա նշեց, որ մինչև անդամակցությունը կողմերը պետք է մեծ աշխատանք տանեն, քննարկումներ անցկացնեն, փորձեն համաձայնության գալ՝ հասկանալով, որ միջազգային իրողությունը ստիպում է մեզ մեր տնտեսությունները կապել իրար: Սոբյանինը նկատեց, որ դրանից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էլ բավական հեշտ տեղի կունենա:

- Օրերս ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում խոսեց այն մասին, որ իրենք ուրախ կլինեն Ադրբեջանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում: Ձեր կարծիքով` դա հնարավո՞ր է: Կարծես թե Ադրբեջանը նման ցանկության մասին հրապարակային չի արտահայտվել:

- Սերգեյ Լավրովը խոսել է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Ուզբեկստանի անդամակցության մասին: Կարծում եմ, որ այդ պետությունների անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անխուսափելի է, բայց պետք չէ շտապել այս հարցում, որովհետև նման որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն ԵԱՏՄ անդամ-պետությունների իշխանությունների, այլև՝ հասարակությունների դիրքորոշումը: Խոսքը մասնավորապես Հայաստանի մասին է: Այդ պետությունների անդամակցությունը պետք է նպաստի Եվրասիական միության ընդհանուր զարգացմանը: Ադրբեջանի պարագայում շատ բան է կախված Հայաստանից: Սա բարդ հարց է, և մինչև որոշում կայացնելը մեծ աշխատանք է պետք տանել, պետք է համաձայնությունների գալ, ծանր ու թեթև անել, քննարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել