ՅՈւՆԵՍԿՕ-ն մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում է ներառել լահմաջոյի (թուրքական պիցցա) պատրաստման ձևը։ Լահմաջոյից բացի՝ մշակութային ժառանգություն են ճանաչվել նաև գետնանուշի կարագն ու «տիրնակլի պիդեն»։ Դրանք ավանդաբար պատրաստվում են Գազիանտեպ նահանգի բնակիչների կողմից։ Նշենք, որ Գազիանտեպն ինքնին ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի «ստեղծագործ քաղաքների» ցուցակում։

Նահանգի Առևտրային բորսայի ղեկավար Ահմեթ Տիրյակիօղլուն հայտնել է, որ տեղի խոհանոցի կերակուրները ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու աշխատանքը շարունակվել է 2 տարի, փոխանցում է QHA գործակալությունը։
Գազիանտեպի խոհարարները պատրաստվում են միջազգային լիցենազիա ստանալ նաև տեղի խոհանոցի մի շարք այլ կերակուրների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել