Բրիտանացի դերասաններ Քեննեթ Բրանան և Աննա Ֆրիլը դարձել են «Էմմի-2017» միջազգային մրցանակաբաշխության հաղթող: Հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նախօրեին Նյու-Յորքում:
Նշվում է, որ մրցանակ է հանձնվել 11 մրցանակակրի 8 երկրից:
Բրանան մրցանակի է արժանացել «Վալլանդեր» սերիալում տղամարդու լավագույն դետեկտիվ դերի համար, իսկ լավագույն դերասանուհի է դարձել Աննա Ֆրիլը «Մարչելլա» սերիալում դերի համար:
«Փաստագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Մեծ Բրիտանիան EXODUS: Our Journey to Europe սերիալի համար, որում նկարագրվում է փախստականների պատմությունը՝ նկարահանված փախստականների կողմից: Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել նորվեգական Mammon II-ը:
Հաղորդվում է, որ սկզբում արձանիկը պետք է դերասան Քևին Սփեյսին ստանար, բայց նրա դեմ մեղադրանքների ֆոնին ակադեմիան որոշել է, որ դերասանը մրցանակ չի ստանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել