Tert.am-ը գրում է.

Այսօր Վանաձորի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցածը մեկնաբանելու որևէ բան չկա: Tert.am–ին հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով՝ ամեն ինչ պարզ է, և ընդդիմադիր 5000 ձայներ այսօր միացվել են ՀՀԿ-ին:

Ըստ նրա՝ այս մարդիկ, ովքեր ձայն են տվել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, եթե ուզենային ընտրել Մամիկոն Ասլանյանին, Մամիկոն Ասլանյանին ընտրած կլինեին:

«Այսինքն՝ ՀՀԿ-ին ընտրած կլինեին և կրկնում եմ՝ այդ 5000 ձայնը, որ ստացել է ՀՎԿ-ն, ընդդիմադիր ձայներ են և նրանք դրանք միացրել են ՀՀԿ-ին: Սա մի բան է, որ գնահատականը կտան վանաձորցիները՝ հետագա ընտրություններում: Եվ այն, որ այսօր ՀՎԿ-ն խորհրդարանում չէ, կարծում եմ՝ նաև Վանաձորում տեղի ունեցածի արդյունք է»,– ասաց նա: 

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանի արտահերթ նիստից հետո Վանաձորի ավագանու անդրանիկ նիստում 20 ձայնով Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրված Արկադի Փելեշյանն ասել էր, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ինքն ընտրել է Քրիստ Մարուքյանին, սակայն փոշմանել է դրա համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել