Aysor.am-ը գրում է.

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում, անդրադառանալով անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի  առևտրի և սպասարկումների վարչությանը,  ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, ուժեղացնել հսկողությունն այս ուղղությամբ և ակտիվացնել  իրազեկման աշխատանքները:

«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել անդրադառնալու այս խնդրին: Օրենքի սահմաններում քայլեր են ձեռնարկվել  ինչպես անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերը բացառելու, այնպես էլ իրավախախտ տնտեսվարողներին տուգանելու ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել