Wnews.am-ը գրում է.

Օրեր առաջ հայտնի դարձավ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթողի անունը. նա Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չհիլարն է։

Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանողուհին շատ աղջիկների համար  կարող է օրինակ ծառայել։

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես է նրան հաջողվում նման իդեալական արտաքին ունենալ. աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը ճանաչված Մանուշին պատմել է գեղեցկության իր գաղտնիքների մասին։

Ինչպես է նա սնվում, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

Վաղ առավոտ. երկուսից երեք բաժակ կիտրոնահյութով ջուր։

Նախաճաշ. Անհամ յոգուրտ վարսահատիկի փաթիլներով, թարմ մրգերով եւ սերմերով կամ երկուսից երեք ձվի սպիտակուց ավոկադոյով,  գազարով, ճակնդեղով եւ քաղցր կարտոֆիլով։

Մի քանի ժամ անց կոկոսի ջուր՝ մրգերով։

Ճաշ. Բրինձ՝ բանջարեղենով եւ մանրեցված հավի մսով կամ ոսպով։

Երեկոյան. Անալի ընդեղեն բանանով կամ նարնջով եւ թզի սմուզիով։

Ընթրիք. Հավ կամ ձուկ՝ տապակած բանջարեղենով (բրոկոլի, լոբի, սունկ, բազուկ)։

Մի քանի խորհուրդ.

  1. Բաց մի թողեք նախաճաշը, որովհետեւ այդպիսով օրվա ընթացքում կավելանա քաղցի զգացումն ու շատ կուտեք։

 

2. Հաճախակի սնվելով՝ որեւէ վնասակար բան ուտելու ցանկություն չի առաջանա։ Փոքր, բայց հաճախ սնվելն օգտակար է եւ չի գիրացնում։

3. Բացառեք շաքարավազը։

4. Ճանապարհորդելիս համոզված եղեք, որ կարող եք յոգայով զբաղվել եւ մարմինը ճկուն պահել, ունենալ խաղաղ մտքեր։

5. Պարզապես վազեք կամ պարեք որտեղ զգում եք, որ կարող եք դա անել եւ  ձեզ երջանիկ զգացեք։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել