Իսլամական պետությունն ընդլայնում է իր ազդեցությունն Աֆղանստանում և Պակիստանում:

Իսլամականների կողմից այս հատվածում հայտարարված Խորասանի վիլայեթն ակտիվորեն ներքաշված է ջիհադական պայքարի մեջ, իսկ եթե սրան ավելացնենք այն, որ աֆղանապակիստանյան սահմանին թաքնված ալ-Կաիդա-ի առաջնորդ Այման ազ-Զաուահիրին իր վերջին տեսաուղերձում մեղադրում է ԱՄՆ-ին Իսլամական պետության հետ համագործակցության մեջ, ապա պարզ է դառնում, որ, համենայն դեպս, իսլամականների շրջանում այս հատվածում սպասվում են թեժ բախումներ:

Իսլամական պետության տարածած տեսագրությունում հերթական Շեյխ Աբդ ալ-Հասիբ ռազմական ճամբարն է, որտեղ լեռնային, ձմեռային պայմաններում ռազմական պատրաստություն են անցնում իսլամականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել