168.am-ը գրում է.

ԱՄՆ-ում կյանքի 87-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ հոսփել ու ջազ ժանրերի երգչուհի Դելլա Ռիզը: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա մերձավորների հայտարարությունը։

Գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 19-ին երգչուհին «կյանքից հեռացել է սիրով շրջապատված, Կալիֆոռնիայի նահանգում գտնվող իր տանը»: Ռիզի վոկալային կարիերան սկիզբ է առել տեղի եկեղեցում, 1940-ական թվականներին նա հիմնել էսեփական Meditation Singers խումբը, 1953 թվականին պարտավորագիր է ստորագրել Jubilee Records ընկերության հետ, որի հետ համագործակցությամբ թողարկել է վեց ալբոմ, որոնք առավելապես բաղկացած են արդեն դասական ջազային կոմպոզիցիաներից:

Դելլա Ռիզն ազգի սիրելին է դարձել 1957 թվականին իր And That Reminds Me հիթի թողարկվելուց հետո: Սակայն նրա այցեքարտը համարվում է Don՚t You Know? երգը, որը հայտնվել է երկու տարի հետո: Ռիզի հեռուստատեսային կարիերան սկսվել է 1960-ական թվականների վերջին:

Ամենանշանավորը դարձել է Թեսսի դերը «Հրեշտակի հպումը» սերիալում, որը թողարկվել է 1994-ից մինչեւ 2003 թվականը: Վերջին տարիներին դերասանն առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այդ թվում՝ շաքարախտ, իսկ 2014 թվականին նա թողել էր իր մասնագիտական գործունեությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել