Հոգեբանները պնդում են, որ առաջինը, ինչ նկատում են տղամարդիկ կնոջ հետ ծանոթանալիս, այն է, թե որքան գայթակղիչ են կնոջ շրթունքները:

Վառ արտահայտված շրթունքներն ակամայից գրավում են ուշադրությունը և համարվում են կանացիության և զգացմունքայնության խորհրդանիշ:

Արդյո՞ք բոլոր ժամանակներում  է այդպես եղել: Մենք որոշել ենք փորփրել անցյալը և հասկանալ, թե որտեղ են այն ակունքները, որոնցից ծնվեց կարմիր շրթներկի կուլտը:

Պարզվում է, որ դիմահարդարման հրաշք գյուտի համար մենք՝ գեղեցկուհիներս, պարտավոր ենք Մեսոպոտամիայի կանանց, ովքեր ապրել են մ.թ.ա. 4-րդ դարում:

Նրանք մանրեցնում էին թանկարժեք քարերը և դրանց օգնությամբ զարդարում իրենց շուրթերը և աչքերի կոպերը: Իսկ ահա թագուհի Կլեոպատրայի համար մշակվել էր հատուկ բաղադրությամբ շրթներկ, որի օգնությամբ նրա շուրթերի գույնը բոսորագույն էր:

16-րդ դարում Անգլիայում վառ շուրթերը դարձան անհավանական պոպուլյար բոհեմյան կենսակերպ վարող կանանց շրջանակներում, և սա զարմանալի չէ, նրանք ուզում էին նման լինել իրենց թագուհուն: Ելիզաբեթ 1-ինն օգտագործում էր կարմիր շրթներկ:

Ռենեսանսի այս ժամանակահատվածում ազատամիտ ֆրանսիացիները ջատագովում էին շպարը, ի դեպ, ինչպես կանայք, այնպես էլ՝ տղամարդիկ: Լյուդովիկ 16-րդի թագավորման ժամանակահատվածում ակտուալ էին վառ շուրթերը և դիմափոշին:

Իսկ ահա 18-րդ դարը շրջադարձային էր կարմիր շրթներկի կյանքում․ Անգլիայի պառլամենտն ընդունեց օրենք, ըստ որի՝ արգելվում էր կարմիր շրթներկի օգտագործումը, և Անգլիայի թագուհի Վիկտորյան կողմ էր այդ օրենքի ընդունմանը, քանի որ, առհասարակ, դիմահարդարումը համարում էր անբարո: Մինչև 18-րդ դարի վերջ Անգլիայում շուրթերը վառ իրավունք ունեին ներկել միայն թատրոնի դերասանները:

Շրթներկյան հաջորդ հեղափոխությունը եղավ 19-րդ դարի 80-ականներին, Փարիզում, երբ շրթներկը ներկայացվեց նոր փաթեթավորմամբ, այն ուներ թղթե փաթեթավորում, սա ուներ շոշափելի բացասական կողմ այն հնարավոր չէր պահել պայուսակում:

Եվ միայն 1923 թվականին Ամերիկայում առաջին անգամ արտադրվեց շրթներկ, որն ուներ ուղղահայաց դիրք: Քիչ ուշ արտադրվեցին արդեն պլաստմասե պանակներով շրթներկերը, բայց արտաքին տեսքը չփոխվեց, և կիրառվում է նաև մեր օրերում:

1950-ականներին ակտուալ դարձան հաստ և վառ շուրթերը, ինչը նպաստեց կարմիր շրթներկի վերածննդին: Այն համարվում էր սեքսուալության խորհրդանիշ:

Այդ ժամանակահատվածի կինոդիվաները ևս նպաստեցին կարմիր շրթներկի էվոլյուցիային, և նրանց շնորհիվ սկիզբ դրվեց կարմիր շրթներկի կուլտին:

Մերիլին Մոնրո, Էլիզաբեթ Թեյլոր, Ռիտե Հեյվորդ, Վիվիեն Լի, Օդրի Հեփբերն:

Պարբերաբար փոխվում են տենդենցները նաև դիմահարդարման արվեստում, և ամեն եկող նոր շրջան մեզ թելադրում է իր կանոնները՝ նոր գույներ, ձևաչափեր… Եվ միայն կարմիր շրթներկն է, որ չի ենթարկվում ո՛չ փոխվող կանոններին, ո՛չ ձևաչափերին, նա միշտ ակտուալ է, քանի որ հենց այս գույնն է ասոցացվում կանացի իրական ուժի, կրքի և ձգողականության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել