ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանն անդրադարձել է տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ  համագործակցությունը  խորացնելու հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել  տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում գործակցելու վերաբերյալ։

Անդրադարձ է եղել Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրին և դրանում շվեյցարական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։

Դեսպանը, ներկայացնելով Շվեյցարիայի հասարակական տրանսպորտի կառավարման փորձը, պատրաստակամություն է հայտնել  Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու ծրագրի մանրամասները ներկայացնել շվեյցարական  համապատասխան ընկերություններին։

Հանդիպման ավարտին Լուկաս Գասսերը Վահան Մարտիրոսյանին փոխանցել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնական նամակը՝ մասնակցելու  դեկտեմբերին կայանալիք ինտերնետ կառավարման համաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել