«Այս տարվա հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը անցած տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 17 տո­կոս: Ահա այսպիսի անակնկալ ու աստղաբաշ­խական աճեր է հրապա­րակել երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառա­յությանը:
 
Փաստորեն այս տարի առաջին անգամ, ամիսը ամսվա հետ համե­մատած, արձանագրվել է, մեղմ ասած, երկնիշ աճ: Իսկ առաջին տասն ամիսների կտրվածքով տն­տեսական ակտիվության ցուցա­նիշը, ըստ պաշտոնական վիճա­կագրության, աճել է 7 տոկոսով: Մինչև տարեվերջ մնացել է երկու ամիս և նույն տեմպերով շարունակվելու դեպքում, տարվա ավարտին կարձանագրվի թերևս 6-7 տոկոս ՏԱՑ-ի աճ: Ու հաշվի առնելով, որ ՏԱՑ-ի ցուցանիշը շատ մոտ է լինում տնտեսական աճի ցուցանիշին, ապա 2017 թվականը կլինի 2012- ից այս կողմ ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած տարին: Այստեղ շատ ուշագրավ ման­րուքներ կան: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս ցուցանիշներին: «2017 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատ­վածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությանն աճել է 7%-ով: Ընթացիկ տարում սա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամենաբարձր մակարդակն է»,- գրել է նա և բերել համեմատական մի քանի գծապատկերներ, որոնք ավելի ցայտուն են դարձնում ար­ձանագրված ցուցանիշները:
 
Իսկ ուշագրավն այն է, թե ինչի շնորհիվ է արձանագրվել այսպի­սի աստղաբաշխական աճ: Եթե ուսումնասիրենք ԱՎԾ-ի ներկա­յացրած ցուցանիշները, ապա կպարզվի, որ հոկտեմբերին ար­ձանագրված 17 տոկոսանոց աճի հիմնական «մեղավորը» գյու­ղատնտեսությունն է, որտեղ աճը գրեթե 35 տոկոս է: Դժվար է նույնիսկ հիշել, թե երբևէ այդպիսի աճ եղե՞լ է Հայաստանում: Բայց սա ու­նի իր հմայքը: Խնդիրն այն է, որ անցած տարվա հոկտեմբերին գյուղատնտեսությունում արձա­նագրվեց 30 տոկոս անկում: Այլ կերպ ասած, գյուղոլորտի այս տարվա հոկտեմբերի 35 տոկոսա­նոց աճը եղել է միայն նրա շնոր­հիվ, որ անցած տարվա նույն ամ­սին անկում էր գրանցվել 30 տոկո­սով: Պարզ թվաբանական գործո­ղություն: Դուք ունեք 100 հատ խն­ձոր: Դրանից մի 30 հատը ուտում եք, է» ձեզ մոտ մնում է 70 հատ, այ­սինքն՝ ձեր խնձորների թիվը նվա­զում է 30 տոկոսով: Սակայն հետո գնում, այգուց հավաքում եք մի 30- 35 հատ խնձոր և դնում կերած խն­ձորների տեղը: Ձեր խնձորների թիվը ավելանում է մի 30-35 տոկո­սով: Ընդամենը այսքանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել