«Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արևելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթնաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից և 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»:
 
«Արևելյան գործընկերությունը թևակոխում է մի փուլ, որում մեր բոլոր գործընկերների հետ, առանց բացառության, մենք ունենք կոնկրետ օրակարգ, որը բաղկացած է կոնկրետ միջոցներից ու ծրագրերից, որոնք քաղաքացիների օգտին են: Ուստի մեր միջև գործընկերային հարաբերություններն այլևս առանցքային գործոն չեն: Առաջին պլանում են այն կոնկրետ արդյունքները, որոնց մենք կարող ենք հասնել, լինի դա առևտրի, շարժունակության կամ այլ ոլորտներում»,- վերջերս նշել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
 
Եվրահանձնաժողովում որոշել են, որ քաղաքացիների համար տեսանելի արդյունքների հասնելու նպատակով անհրաժեշտ է նպատակաուղղված մոտեցում, հիմնված այն պարտավորությունների վրա, որոնք ստանձնել են Եվրամիությունն ու Արևելյան գործընկերությունը: Այս ամենում Հայաստանի համար կարևորը երկու հանգամանք է` Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի ժամկետները դեռ անորոշ են, սակայն կողմերը չեն բացառում, որ համաձայնագիրը ստորագրվի Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, և «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որոնց շուրջ «168 ժամի» թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:
 
Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանել է, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել