«Հայաստանում, եթե նախկինում ուղևորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մե­կը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Պատճառը միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի և պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ: Իսկ իշխանություն­ները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը: Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կամ արդեն սնանկացել են, կամ աշխատում են զրոյական շահույթով: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երևան-Իջևան, Երևան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել