Մարդկային հիմնական պրոբլեմն այն է, որ բոլոր մարդիկ, չգիտես ինչու, ծնվել են կենդանակերպի որոշակի նշանի տակ: Այսինքն՝ դուք կարող էիք ապրել, աշխատել և հատկապես սիրել բոլորովին նորմալ կերպով, եթե չլինեին այս աստղերը: Կատակը թողնենք մի կողմ և տեսնենք, թե ինչպես են սիրահարվում կենդանակերպի տարբեր նշանները:

Խոյ

Խոյը սիրահարվում է հանդարտ: Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ Խոյը մի կողմ է դնում իր կրակոտ բնույթը և հանգիստ նստած գետի ափին՝ նայում է, թե ինչպես են ջրի մեջ լողալով անցնում իր հակառակորդների դիակները, ինչից հետո Խոյը հանգիստ և հանդարտ մոտենում է իր սիրո օբյեկտին և նրան սեր խոստովանում:

Ցուլ

Ցուլը սիրահարվում է կատաղի: Ցլի սիրո օբյեկտը պետք է նրանը լինի ամբողջությամբ, այլապես նա ուղղակի կստիպի, կպարտադրի ձեզ իրեն սիրել: Եվ միայն փորձվեք չսիրել: Ցուլն այս հարցում չափազանց դաժան է և համառ:

Երկվորյակներ

Երկվորյակները միշտ շատ անկեղծ են սիրահարվում: Եվ սիրահարվում են նրանք մեկընդմիշտ: Եվ այդ «մեկընդմիշտը» տևում է մոտ կես տարի, իսկ անկեղծ սիրո օբյեկտները կարող են լինել երկուսը: Սակայն նա իրոք անկեղծ երկուսին էլ սիրում է: Երկվորյակների համար սովորական բան է առավոտյան լաց լինել հավերժական սեր N1-ի համար, իսկ երեկոյան երակներ կտրել հավերժական սեր N2-ի համար: Եվ երկու դեպքում էլ նրանց ցավը խորին է և անսփոփ:

Խեցգետին

Խեցգետինը սիրահարվում է զգուշավոր: Նա իր սիրո օբյեկտի շուրջբոլորն է անում, չանչերը կտկտացնելով ուսումնասիրում: Եվ այս տնտղելու պրոցեսը շատ երկար է տևում, ուստի հարաբերությունների հաջողվելը մեծ մասամբ կախված է սիրո օբյեկտի համբերությունից: Սակայն նրա ընտրյալի համբերատարությունը կպարգևատրվի ըստ արժանվույն: Խեցգետինը պատրաստ է ողջ աշխարհը դնել սիրելիի ոտքերի տակ, սակայն աշխարհը ոտքերի տակ դնելու պրոցեսը նույնպես իրականացվում է հայտնի սխեմայով՝ դանդաղ, զգուշավոր, կասկածելով:

Առյուծ

Առյուծը սիրահարվում է չուզելով: Այո՛, գուցե դա օգտակար է առողջության համար, սակայն ներկայումս զույգի ներսում երկուսն էլ իրավահավասար են, իսկ սա խնդիր է: Առյուծը պարզապես չի պատկերացնում՝ ինչպես կարելի է իրեն հավասարեցնել ինչ-որ մեկի հետ: Սակայն եթե դուք նրան տաք գլխավորելու իրավունքը, նա միանգամից ձեզ կընդունի մտերիմների շրջանակ: Իսկ Առյուծի մտերիմների շրջանակում հայտնվելը երանություն է. նրանք իսկապես փայլում են:

Կույս

Կույսը սիրահարվում է այնպես, ասես աշխարհի վերջն է: Սիրահարված Կույսը միանգամից իր սիրո օբյեկտին ինտեգրում է իր միջավայր և իր առօրյա: Հաճախ նա չափն անցնում և հոգնեցնում է սիրելիին: Բաժանման դեպքում Կույսը խոնարհ հեզությամբ տառապում է՝ սպասելով, որ սիրելին կվերադառնա: Դե, գուցե և վերադառնա:

Շարունակությունն՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել