Ինչու խելացի կանայք, որոնք, որպես կանոն, հաջողակ են, կրթված, իմաստուն, ինքնաբավ, հաճախ սեր չեն գտնում:

Նրանք գիտեն՝ ինչ են ուզում

Իսկապես խելացի կինն ունի նպատակներ և չափանիշներ ամեն ինչում, այդ թվում՝ տղամարդու ընտրության հարցում: Նա իրենից ներքուստ ցածր մեկի հետ չի կապվի. կձանձրանա:

Առաջին պատահած տղամարդու փոխարեն այդպիսի կանայք ընտրում են հպարտ և արդարացված մենակություն:

Նրանք ոչ մեկից կախված չեն

Իր մասին ինքնուրույն հոգալու հնարավորություն ունենալով՝ այդպիսի կանանց դայակ կամ հովանավոր պետք չէ: Սա չի նշանակում, որ նրանք կյանքի ընկեր չեն ուզում ունենալ, պարզապես նրանք կարողանում են ամեն ինչն ինքնուրույն հաղթահարել:

Նրանք ժամանակ չունեն

Շատ խելացի կանայք ոչ թե պարզապես գնում են աշխատանքի և հետ, նրանք ունենում են նախասիրություններ, հոբբի, ժամանակ են անցկացնում ընկերների և հարազատների հետ:

Նրանց օրը նախագծված ու հետաքրքիր է, նրանք հաճախ ժամանակ չեն ունենում ծանոթությունների կայքերի, սիրելի միակին հանդիպելու հույսով այգում զբոսնելու համար:

Նրանք լուրջ հարաբերություններ են ուզում

Եթե այդպիսի կանայք կապվում են տղամարդու հետ, ավելին են ակնկալում, քան կրքոտ գիշերը կամ ոչինչ չպարտադրող հանդիպումների մեկ շաբաթը:

Սա չի նշանակում, որ նրանց կյանքում սեքս և հանդիպումներ չկան, պարզապես նրանք հարաբերություններ սկսում են նրանց հետ, ովքեր իրենց իսկապես հարմար են:

Նրանք ձգտում են զարգանալ

Ցանկացած խելացի մարդ մշտապես զարգանում է և արդարացիորեն ուզում, որ իր մտերիմները նույնն անեն: Եթե խելացի կինը տեսնում է, որ տղամարդը չի ուզում և առաջ չի գնա իր հետ, նա հասկանում է, որ այդպիսի հարաբերությունները դատապարտված են անհաջողության:

Առաջ նայելով՝ խելացի կինը նախընտրում է չվատնել ո՛չ իր, ո՛չ պոտենցիալ սիրելիի ժամանակը:

Նրանք չեն կրկնում իրենց սխալները

Խելացի կանայք կարողանում են վերլուծել իրենց փորձն ու դրանից եզրակացություններ անել: Մեկ անգամ այրվելով՝ այդպիսի կինը չի կրկնի իր սխալները: Նա միանգամից կճանաչի և կմերժի իր նախկին ընկերոջ նմաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել