«Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցություննրի համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:
 
Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցու­թյունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրա­պարակվում: ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պա­հանջելով, որ սահմանված չա­փից ավելի օգտագործված գու­մարները գանձվեն պատգամա­վորների աշխատավարձից, որ­պեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շար­քային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել