Հայտնվել է գաջետ, որը լիցքավորվում է մարդու մարմնի ջերմությամբ։ Դա Matrix PowerWatch խելացի ժամացույցն է։ Ընդհանուր առմամբ՝ ջերմության հիման վրա աշխատելու տարբերակը բացահայտվել է դեռ 200 տարի առաջ։ Բայց այն կիրառել հեշտությամբ ու առանց խնդիրների միշտ չէ, որ հաջողվում էր։

Խելացի ժամացույցներն այս դեպքում էլ այնքան խելացի չեն։ Դրանք պետք է ինքներդ կարգավորեք՝ ուղղելով վրայի պտուտակները։ Այն չափազանց խնայողաբար է աշխատում՝ շատ էներգիա չծախսելու համար։ Բացի զարթուցիչից, արագաչափից և վայրկյանաչափից՝ ժամացույցի մեջ կարգավորած են նաև ձեր ակտիվությունը, ծախսած կալորիաները, քնի որակն ու քանակը գրանցող համակարգեր։ Մի խոսքով՝ դա ավելի շատ ֆիտնես- հաշվարկ անող սարք է, քան խելացի ժամացույց։

Արտադրողները խոստանում են, որ այն կաշխատի յուրաքանչյուր արտաքին ջերմաստիճանի ժամանակ։ Մի խոսքով՝ այս ժամացույցը «խոստանում է» աշխատել առանց մարտկոցի, հոսանքի, այնքան ժամանակ, մինչև դուք չմեռնեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել