Չինական One Plus ընկերությունը ներկայացրել է OnePlus5T սմարթֆոնը։ Այն ունի Face Unlock համակարգ, որը գաղտնագիրը բացում է դեմքը ճանաչելով։ Այն 2 անգամ էժան կլինի մեծ աղմուկ հանած IPhone X-ից։

Նրանք տեղեկացնում են, որ նոր սմարթֆոնն այնքան էլ անվտանգ չէ։ «Մեր համակարգը շատ լավ ճանաչում է դեմքի 100 տարբեր կետեր, և խաբել նրան լուսանկարով կամ վիդեոյով հնարավոր չէ։ Սակայն, ի տարբերություն Apple-ի, մեր համակարգը միայն 2D է, այլ ոչ 3D։

Առաջին անգամ դեմքերը ճանաչելու համակարգը կիրառվել է Samsung Galaxy S8 սմարթֆոնով։

Չինական այս սարքի հայտարարված գինը 499-559 դոլար է։ Այն շատ ավելի էժան է վերը նշված IPhone X-ից և Samsung Galaxy S8-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել