Որքա՜ն հաճախ ենք մենք սխալվում՝ վստահելով մարդկանց ու անկեղծանալով նրանց հետ։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ սովորությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, և անկեղծությունն ու միամտությունը տարբեր բաներ են։ Այս առակում խոսվում է հենց այդ մասին։

Մի անգամ աշակերտը հարցնում է իմաստունին․

- Ինչպե՞ս սովորեմ տարբերել մարդկանց, ճանաչել ու հասկանալ՝ ում կարելի է վստահել և ումից՝ զգուշանալ։

- Սկզբում քեզ կասեմ, թե ումից պետք է զգուշանաս,- պատասխանում է իմաստունը։- Զգուշացիր, առաջին հերթին, խոնարհ մարդկանցից։ Երբ տեսնես՝ ինչ-որ մեկը միանգամից գրկում է քեզ, գովում է, խոնարհվում է քո առաջ, նրանից էլ զգուշացիր ամենաշատը։

- Այդ ինչպե՞ս,- զարմանում է աշակերտը։

- Նա ամենաառաջինը կդավաճանի քեզ։ Վստահիր այն մարդուն, ով երեսիդ ասում է իրականությունը, ինչպիսին էլ այն լինի, ով պարզ է շփվում քեզ հետ։ Նման մարդիկ առաջինը կվազեն օգնության, եթե դժբախտության մեջ լինես, - հոգոցով շարունակեց իմաստունը։- Իսկական պարզությունը դժվար է միանգամից նկատել, բայց եթե գտար, այն միշտ հավատարիմ կլինի ու կողքիդ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել