Վերջերս Nokia ընկերությունը հայտարարեց նոր Android-ի արտադրության մասին։ Բայց դա արդեն սովորական բան է, քանի որ հիմա սմարթֆոն են արտադրում բոլոր նրանք, ովքեր ազատ ժամանակ են ունենում։ Առաջարկում ենք հիշել այն ժամանակահատվածը, երբ հեռախոսներն իրար այսքան նման չէին։ Nokia-ն այն ժամանակ իրոք զարմացնում էր։


Nokia 7600

2003 թվականին այն արտադրվում էր որպես ոճային հեռախոս՝ երիտասարդության համար։ Այն այդ ժամանակահատվածում մեծ համբավ էր վայելում։

Nokia 9210

Սա շատ լավ մտածված բիզնես տարբերակ էր։ Այն առաջին հայացքից նման էր հասարակ հեռախոսի, բայց միանգամից կարող էր վերածվել փոքրիկ նոութբուքի։

Nokia 5510

Այս հեռախոսն արդեն ուներ լիարժեք QWERTY ստեղնաշար։ Այո, նրանով որևէ բան գրելն իրոք հաճույք էր։

Nokia 3650

Այս հեռախոսի արտադրութան թիրախը կրկին երիտասարդությունն էր։ Այդ պատճառով էին դրանք այդքան հաճելի գունազարդ և հետաքրքիր տեսքով։ Իսկ մնացած ամեն ինչում ոչ մի յուրօրինակություն չունեին։

Nokia 7280

Այս հեռախոսի միայն ձևավորումն ինքնին հուշում էր, որ այն ավելի շատ որպես աքսեսուար էր ստեղծվել։

Nokia N-Gage

Այն բավականաչափ գրավեց համակարգչային խաղերի սիրահարներին։

Nokia 7700

Ոչ թե հեռախոս, այլ բիզնես-տեղեկատու։ 2004 թվականին շատերի երազանքն էր։

Nokia 7710

Վերաձևավորված այս տարբերակը ստեղծվեց՝ արդարացնելու նախորդի թերությունները:

Nokia N93

Այդ ժամանակվա համար այս հեռախոսն առաջատարներից մեկն էր։ Այն ուներ 3,2 մեգապիքսել տեսախցիկ և ևս մի քանի նորարարություններ՝ կապված լուսանկարելու և տեսագրելու հետ։

Nokia 3250

Այս հեռախոսը հրաշալի երաժշտական հեռախոս էր, որին բախտ էր վիճակվել մրցելու Sony Ericsson-ի հետ։

Nokia 6800

Այն ուներ QWERTY ստեղնաշար և ստեղծված էր հատուկ SMS նամակագրության սիրահարների համար:

Nokia 7370

Այս հեռախոսը բացվում էր դեպի աջ կամ ձախ թեթևակի հրումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել