Փարիզյան հիվանդանոցներից մեկում հոգեբաններից մեկը խնդրել էր հիվանդներին օրվա մեջ 3-անգամյա մոտեցմամբ 10 անգամ կրկնել․ «Ամեն օր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում»։ Մեկ ամիս անց հիվանդների վիճակը հետաքրքիր կերպով լավացել էր։ Շատերը նույնիսկ այլևս վիրահատական միջամտության կարիք չունեին արդեն։ Գլխավոր հոգեբանական օրենքներից մեկն ասում է, որ դրական ու լավատես մտքերը, խոսքերը ի զորու են լավացնելու ֆիզիկական, առօրյա, նույնիսկ կենցաղային վիճակը։

Դրական, սիրառատ բառերը փոխում են յուրաքանչյուր բան դեպի լավը։ Դրանք հնչում են որպես ուղեղի հրահանգ և, փոխանցելով դրական էներգիա դիմացինին ու շրջակա միջավայրին՝ ուղղորդում ամեն ինչ ըստ ձեր լավատես պատկերացումների։ Սրտաբան Ռոբերտ Էլիոթը ասում է․ «Պետք չէ նեղսրտել մանրուքների պատճառով․ իսկ այս կյանքում եղածի մեծամասնությունը մանրուք է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել