Մարդու գլխուղեղն արդեն շատ տարիներ է ուսումնասիրվում է, բայց բազմաթիվ գաղտնիքներ դեռ բացահայտված չեն։ Շատերն են երազում արթնանալ և միանգամից տիրապետել գիտելիքների, որոնք մինչ այդ հասու չէին նրանց։ Մեր աշխարհում կան այդպիսիք․

Բեն Մակմահոն

Ավտովթարի հետևանքով մոտ մեկ շաբաթ կոմայի մեջ լինելուց հետո նա արթնանում է և սկսում խոսել չինարեն։ Նա պատմում է, որ երբ արթնացել է և տեսել է չինացի բուժքրոջը, մտածել է, որ Չինաստանում է և որոշել չինարեն խոսել։ Մինչ այդ բացարձակ չի տիրապետել լեզվին։ Այժմ Չինաստանում որպես գիդ է աշխատում և բլոգներ վարում նույն լեզվով։

Օրլանդո Սերել

Նա գլխին հարված է ստացել բեյսբոլի խաղի ժամանակ և մեկ տարի շարունակ տառապում էր գլխացավերի պատճառով։ Կարճ ժամանակ անց հայտնաբերում է, որ կարողանում է հաշվել օրացույցի հետ կապված յուրաքանչյուր բան։ Կարող է ճշգրիտ ասել, թե, օրինակ, ապրիլի 7-ը որ տարվա ընթացքում է եղել երեքշաբթի, թե երկու տարբեր ամսաթվերի մեջ քանի օր է ընկած։

Ջեյսոն Փեջետ

Մինչև 30 տարեկանը նա աշխատում էր իր հոր մոտ՝ կահույքի գործարանում, և երեկոյան ժամանակն անց էր կացնում ընկերների հետ ակումբներում։ Բարձրագույն կրթություն չէր ստացել։ Մի անգամ, կռվի մեջ ընկնելով, ուժեղ հարված է ստանում գլխին։ Հաջորդ օրը Ջեյսոնի փոխարեն արթնանում է մաթեմատիկայի և ֆիզիկայի գիտելիքներով մի հանճար։

Ալոնզո Քլեմոնզ

Փոքր ժամանակ բաղնիքում ընկնելուց հետո տղան գլխուղեղի վնասվածքի պատճառով չէր կարողանում նույնիսկ գրել և կարդալ սովորել։ Բայց որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս տաղանդը։ Տեսնելով յուրաքանչյուր տեսակ կենդանու, թռչունի՝ նա ձեռքի տակ ընկած տարատեսակ իրերի մնացորդներով պատրաստում էր դրանց քանդակը։ Այժմ նրա աշխատանքները վաճառվում են 10-յակ հազար դոլարներով։

Դենիել Թեմեթ

Այս տաղանդը նրա մոտ արտահայտվել է 3 տարեկան հասակում՝ էպիլեպսիկ նոպաներից հետո։ Հետագայում պարզում են, որ տղան ունի աուտիստի խառնվածքով առողջական խնդիրներ։ 25 տարեկանում նրա կարողություններն ապշեցրին բոլորին։ Բացի մաթեմատիկայից՝ կարճ ժամանակում տղան սկսեց տիրապետել նաև 10 լեզվի։ Իսպաներենը սովորեց 1 շաբաթում՝ գրազ գալով բժիշկների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել