Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն անդրադարձել է օրերս ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ Աթաթուրքին ու Էրդողանին որպես թշնամի ներկայացնելու պատճառով տեղի ունեցած սկանդալին:

Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Յալչինը հայտարարել է, որ Ժամանակն է, որպեսզի Թուրքիան վերանայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Էրդողանի խորհրդականը մասնավորապես ասել է. «Այդ ամոթալի ու անպատկառ վերաբերմունքի պատճառով թուրք ժողովուրդը հարցականի տակ է դրել նշյալ միության մեջ մեր երկրի գտնվելը: 

… Մեզ համար անփոխարինելի չէ այն միությունը, որն իր անդամի նկատմամբ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Թուրքիայի ազգային մեծ ժողովը (մեջլիս) պետք է շտապ քննարկի այդ դաշինքում մեր հետագա ներկայության նպատակահարմարությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել