Tert.am-ը գրում է.

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքը բացառիկ թափանցիկությամբ կայք է, որտեղ կարելի է տեսնել ցանկացած լումայի տեղաշարժը: Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով երկու օր առաջ Tert.am-ին տված մեկնաբանությանը, որում ասել էր, որ տվյալ հիմնադրամի շուրջ հասարակության մեջ չպետք է լինի որևէ կասկած, և դրա համար ամեն ինչ պետք է անի Պաշտպանության նախարարը:

Անահիտ Բախշյանը նշեց, որ այսօր գնացել է Կենտրոնական բանկ` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, հանդիպել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիսյանի հետ: «Ի ամոթ նաև ինձ և լրագրողների, որ լավ չենք ուսումնասիրել 1000 plus.am կայքը, որտեղ ամեն մանրամասնությամբ գրված է, յուրաքանչյուր լումայի ծախսը»,-ասաց նա և նշեց, որ 2017 թվականին մենք ունեցել ենք 26 հոգու հատուցում:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը նախորդ հարցազրույցում նշել էր. «Պիտի հիշեցնեմ Շարմազանովի խոսքերը, որ «ով որ ձեռք տա, շան տղա ա ... Մեր մեջ մարդկություն, խիղճ չի մնացե՞լ: Եթե այս լուրը հաստատվի, ապա, կարծում եմ, շատ մարդիկ պետք է հրաժարական տան: Եվ նախարարը պիտի ասի, քանի որ ես էի սրա երաշխավորը և ես եմ այս գաղափարի առաջ տանողն ու պաշտպանը եղել, ձեզ, ժողովուրդ ջան, հավատացրել եմ, բայց այդպես չեղավ, շան տղերքը մեր մեջ շատ էին, ուրեմն՝ հրաժարական եմ տալիս»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել