Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խնդրահարույց չէ ո՛չ Եվրամիության անդամ-պետությունների, ո՛չ էլ Ռուսաստանի համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գերմանաբնակ քաղաքագետ, միջազգայնագետ, ԱՊՀ երկրների՝ արտաքին քաղաքական գծով ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռառը: Նա նշեց, որ նման համաձայնագրեր ԵՄ-ի հետ ունեն գրեթե բոլոր երկրները: Նրա խոսքով՝ համաձայնագիրը ԵՄ հետ ստորագրելը Հայաստանի ընտրությունն է, այն մտածված է Հայաստանի ղեկավարության կողմից, իսկ Ռուսաստանը, նրա խոսքով, միջամտություն չունի այս որոշման կայացման հարցում: Ռառն ասաց, որ եթե Թուրքիան լիներ ԵՄ անդամ, ապա դեմ կլիներ այս փաստաթղթի ստորագրմանը, բայց քանի որ Թուրքիան ԵՄ անդամ չէ, ապա այլ պետություն, որը կարող է դեմ լինել այս փաստաթղթի ստորագրմանը, չկա:

- Մի քանի օրից Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստվում են ստորագրել ընդլայնված գործընկերության համաձայնագիր, սակայն, հաշվի առնելով 2013թ.-ի փորձը, երբ Ռուսաստանի միջամտությամբ Հայաստանը չստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, կասկածներ կան, որ գուցե այս անգամ էլ փաստաթղթի ստորագրում կամ վավերացում տեղի չունենա: Համաձա՞յն եք:

- Հայաստանն ու Եվրամիությունը Ասոցացման համաձայնագիր չեն ստորագրելու, այնպես որ չեմ կարծում, որ այն խնդիրներ առաջացնի: Սա փաստաթուղթ է համագործակցության մասին, նման համաձայնագրեր գրեթե բոլորն ունեն Եվրամիության հետ, Ռուսաստանն էլ, կարծում եմ, առաջիկայում նման կարևոր համաձայնագրի կարիք կունենա: Իսկ Հայաստանը, կարծում եմ, որ կստորագրի այս համաձայնագիրը, որովհետև այն չի խանգարում, չի խոչընդոտում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Կարծում եմ, որ Հայաստանի համար շատ լավ է համագործակցել Եվրամիության հետ և ֆորմալիզացնել այդ հարաբերությունները:

- Գուցե այս ստորագրվելիք համաձայնագիրն այդքան էլ «ուժեղ» բովանդակություն չունի, և դրա համար է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում դրա ստորագրմանը:

- Չեմ կարծում, որ խնդիրը միայն Ռուսաստանի մեջ է: Խնդիրը նաև Հայաստանի ղեկավարության, Հայաստանի իշխանությունների մեջ է, որոնք ուզում էին Եվրամիության հետ այնպիսի համաձայնագիր ունենալ, որը չէր պարտավորեցնի Հայաստանին ընտրել միակողմանի եվրոպական քաղաքականությունն օրինակ անվտանգության ապահովման հարցում, ինչը պահանջում էր Ասոցացման համաձայնագիրը: Ուստի կարծում եմ, որ ամեն ինչ լավ է, սա Հայաստանի ընտրությունն է, այն մտածված է Հայաստանի ղեկավարության կողմից և չեմ կարծում, որ Ռուսաստանը միջամտություն ունի այս որոշման կայացման հարցում: Սա տնտեսական համագործակցություն է և եվրոպական շուկան մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել