168.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիան նպաստում է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացմանը, իսկ հայտարարությունները, որոնք հնչել են նրա կողմից գումարված Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ, կեղծ պնդումներ են բովանդակում: Այդ մասին, ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, նոյեմբերի 20-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին։

«Լիգայի ամփոփիչ հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի ու կեղծ պնդումներ է բովանդակում, եւ հատկապես Սաուդյան Արաբիան է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացման պատճառը»,-նշել է նա: Ընդ որում՝ գերատեսչության խոսնակը նաեւ էր Ռիադից պահանջել է «դադարեցնել Կատարի, Լիբանանի եւ Բահրեյնի վրա գործադրվող ճնշումը՝ նրան մեղադրելով «տարածաշրջանում Իսրայելի քաղաքականությունն իրականացնելու մեջ»:

ԱՊԼ-ի ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստը Սաուդյան Արաբիայի խնդրանքով նոյեմբերի 19-ին անցկացվել է Կահիրեում: Օրակարգի հիմնական թեման դարձել է«տարածաշրջանի գործերին Իրանի միջամտությանը» հակազդելու հարցը:

Ինչպես նիստի արդյունքներով հայտարարել է հանրակցության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, հանդիպմանը «արաբական երկրները դատապարտել են Թեհրանի անթաքույց միջամտությունը հարեւան երկրների գործերին», նշելով, որ ԱՊԼ-ն մտադիր է միջազգային հանրակցությանը հանգամանորեն ծանուցել «տարածաշրջանում նրա աղաղակող խախտումների մասին» եւ, որպես Իսլամական Հանրապետությանը հակազդելու հաջորդ քայլ, դիտարկում է ուղղակի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել