Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսափողը հանկարծակի անջատվել է. հայտնում է Известия-ն:

Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լավրովն իր ելույթում խոսել է սիրիական ճգնաժամի մասին, մասնավորապես` Խան Շեյխունում քիմիական զենքի կիրառման հետ կապված միջադեպի հետաքննության համար ստեղծված` ՄԱԿ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ մեխանիզմի մասին: «Այստեղ էլ են գաղտնալսում»,- կատակել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ավելի վաղ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում  արգելափակել էր Ճապոնիայի կողմից ներկայացված նոր բանաձևը, որն առաջարկում էր ևս 30 օրով երկարաձգել ՄԱԿ-ի՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերի հետաքննությանն ուղղված առաքելությունը: Սպիտակ տունը, մեկնաբանելով քվեարկության արդյունքները, հայտարարել էր, որ կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի առաքելության ժամկետը երկարացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել