Մաֆիաները հայտնի են իրենց անօրինական գործունեությամբ, դրա միջոցով հսկայական գումարներ վաստակելով, սակայն իրականում դրանք այլ հիմնական զբաղմունքներ ևս ունեն: Ձեզ ենք ներկայացնում աշխարհում գործող ամենահզոր մաֆիաներից հինգին:

Սիցիլիական Մաֆիա՝ Կոզա Նոստրա

Իտալական մաֆիայի կազմի մեջ են մտնում բացառապես «ընտանիքի» անդամները, որոնք բնիկ սիցիլիացիներ են։ Իրականում իտալական մաֆիան այնքան էլ հին չէ, սակայն իր գոյության ընթացքում հասցրել է մոլորակի ամենավտանգավոր ու սարսափելի կրիմինալ կառույցներից մեկը դառնալ:

Ռուսական մաֆիա

Պաշտոնական տվյալներով՝ ամենավտանգավորը հանդիսացող ռուսական մաֆիան ունի ավելի քան 300.000 անդամ: Այս մաֆիայի անդամներին «աշխարհի ամենավտանգավոր մարդիկ» է համարում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալներից մեկը:

Յակուձա

Մնացած բոլոր մաֆիաներից տարբերվող յակուձան ճապոնական և կորեական մաֆիան է: Նրանք հաճախ բաց են գործում, անգամ հայտարարություններ են տալիս թերթերով և ունեն սեփական գրասենյակային շենքեր: Հիմնականում քաղաքական գործունեությանը միջամտող յակուձայի անդամները միշտ կրում են իրենց բնորոշ սև կոստյումներ: Այս մաֆիան համարվում է ամենադաժաններից մեկը, սակայն 2011 թ. ցունամիից տուժածներին առաջինը նրանք են օգնություն ցույց տվել:

Մեքսիկական նարկոկարտել

Երկար ժամանակ գործող մեքսիկական նարկոկարտելն առավել մեծ ուժ ձեռք բերեց կոլումբիական նարկոկարտելի անկումից անմիջապես հետո: Մեր ժամանակներում Մեքսիկայի տնտեսության շուրջ 63%-ը կազմում է թմրանյութերի առքուվաճառքը:

Սերբիական մաֆիա

Հայտնի է, որ Սերբիայի տնտեսությունն այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվում, հենց այս պատճառով էլ սերբիական մաֆիան շատ-շատերի համար դարձել է գումար վաստակելու միակ միջոց: Ավելի քան 30 երկրներում գործող այս մաֆիան աշխարհին հայտնի է զենքի ու թմրամիջոցների վաճառքի հաջող կազմակերպմամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել