Մեր օրերում հեռախոսները կազմում են մարդկանց կյանքի անբաժանելի մասը։ Ցանկացած հուզող հարց ունենալու դեպքում առաջինը որոնում ենք համացանցում, քանի որ դա անհրաժեշտ ինֆորմացիան գտնելու ամենաարագ և ամենահեշտ տարբերակն է։ 

Image result for group of girl students experimentind wifi radiation results

Բայց հաճախ մոռանում ենք, որ բջջային հեռախոսները կարող են բացասաբար ազդել մեր առողջության վրա։ Մարդկանց մեծ մասը քնելուց առաջ առնվազն մի քանի րոպե հեռախոսով է զբաղվում, ապա այն դնում կողքին և քնում։ Բջջայինների վնասակար կողմերի մասին բոլորը գիտեն, սակայն քչերն են երբևէ մտածել՝ արդյոք Wi-Fi տարածող սարքավորումներն անվտա՞նգ են։ Ահա, թե ինչու Դանիայի դպրոցներից մեկի մի խումբ սովորողներ որոշեցին փորձ կատարել։

Image result for group of girl students experimentind wifi radiation results

Փորձը կատարելու համար աղջիկների խումբը վերցրեց երկու ափսե, բամբակե կտոր և կոտեմի սերմեր։ Նրանք բամբակը դրեցին ափսեի վրա և վրան լցրին սերմերը։ Ապա ափսեներից մեկը տեղադրեցին մի սենյակում, ուր Wi-Fi տարածող երկու սարք կար, իսկ մյուսը՝ սենյակում, ուր չկար Wi-Fi տարածող սարք։ Փորձը տևեց 12 օր։ Այդ օրերի ընթացքում աղջիկները երկու ափսեներում ցանված սերմերն էլ ջրում էին հավասարաչափ, իսկ սենյակներից երկուսում թե՛ ջերմաստիճանը և թե՛ արևի լույսը նույն չափ էր։

12 օր անց նրանք հրապարակեցին իրենց փորձի արդյունքները։ Առանց Wi-Fi տարածող սարքի սենյակում տեղադրված ափսեի սերմերն սկսել էին աճել, մինչդեռ Wi-Fi տարածող սարքերով կահավորված սենյակում ցանված կոտեմի սերմերի մեծ մասը այդպես էլ չէր ծլել և, կարծես, մուտացիաների էր ենթարկվել։

Related image

Աղջիկների փորձը գրավեց ոչ միայն Դանիայի, այլև շատ այլ երկրների գիտնականների ուշադրությունը։ Նրանք արժանացան ինչպես բազմաթիվ մրցանակների, այնպես էլ իրենց նախագիծը գիտական ոլորտ տեղափոխելու առաջարկներ ստացան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել