Այս ամենը չեն սովորեցնում դպրոցներում և չեն ներառում կենսաբանության դասագրքերում, այդ իսկ պատճառով էլ ուշադիր կարդացեք այս 17 փաստերը, որոնք օգտագործելով՝ կկարողանաք խաբել սեփական օրգանիզմին և ազատվել մի շարք տհաճ երևույթներից, ինչպիսիք են անքնությունը, գլխացավը և այլն։

Բնականաբար, այս ամենն անհատական է և կարող է չգործել բոլոր մարդկանց դեպքում, սակայն 99% հավանականությամբ կաշխատեն այս հնարքներից առնվազն 10-ը։

  • Եթե անքնությամբ եք տառապում, ապա 1 րոպեի ընթացքում արագ թարթեք աչքերը:
  • Երբ լոգանք եք ընդունում, վերջին պահին սառեցրեք ջուրը. դա կօգնի ազատվել մաշկի վրայի ցանից:
  • Եթե չափազանց շտապ զուգարան եք ուզում գնալ, փակեք Ձեր աչքերն ու մտածեք սեքսի մասին:

  • Եթե կարևոր հանդիպումից առաջ նյութը բարձրաձայն կարդաք, ավելի լավ կհիշեք այն:
  • Ըստ գիտական հետազոտությունների՝ մարդու աջ ականջն ավելի լավ է ընկալում խոսքը, իսկ ձախը՝ երաժշտությունը:
  • Եթե մահճակալին պառկած գլխապտույտ եք զգում, ապա մի ոտքը հատակին դրեք:
  • Եթե ուժեղ գլխացավ ունեք, ձեռքերը դրեք սառույցով լի ջրի մեջ:

  • Մոծակի կծած հատվածը չոր դեզոդորով տրորեք և կազատվեք քորից:
  • Եթե Ձեր քունը տանում է, ապա հնարավորինս երկար շունչ պահեք և կթարմանաք:
  • Եթե անհարմար պահին ծիծաղի նոպա ունեք, պարզապես կծեք սեփական լեզուն:
  • Եթե որևէ բան անհանգստացնում է Ձեզ, պարզապես գրի առեք այդ ամենը և կթեթևանաք:
  • Եթե մրսածություն ու գրիպ ունեք, ապա մահճակալի կողքին մաքրված սոխ դրեք:

  • Եթե կոկորդում անհարմար քոր եք զգում, փայտիկով քորեք ականջի ներքին հատվածը:
  • Կոկորդի ցավը նվազեցնելու համար զեֆիր կերեք:

  • Ատամի ցավի դեպքում սառցե խորանարդիկով տրորեք բութ մատի և ցուցամատի միջանկյալ հատվածը:
  • Փչեք բութ մատին, որպեսզի հանգստացնեք սրտի աշխատանքը:
  • Եթե անհարմար պահի հուզվել եք և ցանկանում եք արտասվել, լայն բացեք աչքերը և հնարավորինս երկար մի թարթեք. արտասունքները պարզապես կանհետանան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել