NASA-ն հրապարակել է անիմացիոն հոլովակ անցած 20 տարիների ընթացքում կլիմայի փոփոխման հետևանքների մասին։ Տեսանյութը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում։

Նշվում է, որ տեսանյութն արվել է արբանյակային լուսանկարների հիման վրա, որոնցից ամենահներն արվել են 1997 թվականին։

4 րոպե տևողությամբ հոլովակում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել սառցադաշտերի ու Երկրի ձնածածկույթի չափերը։ Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացման պատճառով 20 տարում Արկտիկան դարձել է ավելի կանաչ։ Այդ ընթացքում մեծացել է նաև «բիոլոգիական անապատների» թիվը՝ վայրեր, որտեղ գրեթե կենդանի արարած չի մնացել։

Տեսանյութի ստեղծողները հույս ունեն, որ հոլովակը կստիպի մարդկանց մտածել բնապահպանական խնդիրների լուծման կարևորության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել