Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) պարբերականը հրապարակել է օտարերկրացիների բնակության համար աշխարհի ամենաթանկ քաղաքների հերթական վարկանիշը։ Աղյուսակը կրկին գլխավորել է Սինգապուրը։ Այդ մեգապոլիսն առաջին հորիզոնականը զբաղեցնում է արդեն 4-րդ տարին անընդմեջ։

Ինչպես նշում են փորձագետները, քաղաք-պետությունը հանդիսանում է աշխարհում ամենաթանկ վայրը մեքենա ձեռք բերելու համար, ինչպես նաև երկրորդը՝ հագուստի արժեքով։ Սակայն տնտեսական ապրանքների և անձնական հիգիենայի միջոցների, ինչպես նաև սպասարակման ոլորտի ծառայությունների արժեքով այն համեմատաբար էժան վայր է։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Հոնկոնգը, այնուհետև գալիս են Ցյուրիխը, Տոկիոն և Օսական։

Եվրոգոտու միակ ներկայացուցիչը վարկանիշում դարձել է Փարիզը, որը հայտնվել է 10-րդ հորիզոնականում՝ կիսելով դիրքը Կոպենհագենի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել