Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն համաձայնել է լքել զբաղեցրած պաշտոնը երկրի բանակի ներկայացուցիչների կողմից տրամադրված մի շարք երաշխիքների դիմաց։

Մասնավորապես՝ պետության ղեկավարը հասել է իր և իր կնոջ՝ Գրեյսիի համար լիարժեք անձեռնմխելիության տրամադրման։ Բացի այդ՝ Մուգաբեն կպահպանի մասնավոր սեփականությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Բանակի ներկայացուցիչները զիջումների են գնացել, քանի որ նրանց գլխավոր նպատակը եղել է Մուգաբեին ստիպելը՝ հայտարարելու զինվորականների գործողությունները սահմանադրական։ Բանակցությունների ընթացքում նախապատրաստվել է նախագահի հրաժարականի առիթով հայտարարության սևագիր։

Անցած շաբաթվա սկզբին զինվորականները մտել էին մայրաքաղաք Հարարե, զավթել պետական հեռուստատեսության շենքը և կալանավորել 93-ամյա Մուգաբեին, նրա ընտանիքի անդամների և ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին։

Զինվորականներն իրենց գործողությունները բացատրել են իշխող ZANU PF կուսակցությունում զտումներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել