Armsport.am-ը գրում է.

Հայաստանի առաջին խմբի առաջնությունում կայացան 12-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշրջանի առաջատար «Արցախը» սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապան-2»-ին և հաղթանակ տոնեց նվազագույն առավելությամբ` 2:1 հաշվով: Հաղթական գոլը 84-րդ րոպեին հեղինակեց Գրիգոր Աղեկյանը:

Այս խաղից հետո «Արցախը» վաստակեց 28 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Գանձասար-Կապան-2»-ը 13 միավորոն 11-րդն է:

«Արցախ»-«Գանձասար-Կապան-2»՝ 2:1

Գոլը՝ Հովհաննիսյան (44), Աղեկյան (84) - 

Երկորդ հորիզոնականում ընթացող «Լոռին» հյուրընկալել էր «Էրեբունիին»: Հանդիպումն անցավ Վանաձորը ներկայացնող թիմի առավելությամբ: Նրանք էլ ջախջախիչ հաղթանակ տոնեցին 5:0 հաշվով: Աչքի ընկան

Վանաձորյան ակումբը կարողացավ իր հաշվին գրանցել 26 միավոր և մնալ երկրորդ տեղում: «Էրեբունին» մնաց իր վաստակացած 12 միավորով և «Արարատ-2»-ի հետ կիսում է 8-9-րդ հորիզոնականները:

«Լոռի»-«Էրեբունի»՝ 5:0

Գոլերը՝ Տինգա Տեին (38), Մկրտչյան (45,53), Ավետիսյան (58), Ասլանյան (87)

Տուրի ամենագոլառատ հանդիպումը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտ-2»-ը մրցեց «Ավան-Ակադեմիայի» հետ: Հանդիպման ընթացքում գրանցվեց 6 գնդակ: «Ավան-Ակադեմիայի» ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում ունեին առավելություն, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 82-րդ րոպեին Ախմեդ Ջինդոյանի հիանալի գոլը միավոր բերեց «Ալաշկերտ-2»ին:

Այս խաղից հետո Սերգեյ Էրզրումյանի ֆուտբոլիտները վաստակեիցն 15 միավոր և գտնվուն են 4-րդ հորիզոնականում: «Ավան-Ակադեմիան» նույնքան միավորով 5-րդն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել