Նյու Յորքում գտնվող Ռոկֆելլերյան կենտրոնում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի նախավաճառքային ցուցադրություն է անցկացվել։ Կենտրոնի այցելուները, անկախ իրենց կամքից, դարձել են հետաքրքիր փորձարկման մասնակից։ Մի քանի ժամ անընդմեջ նրանց գաղտնի տեսանկարահանում էին։

Այդ նկարահանումների արդյունքում ստեղծվել է դիմանկարային տեսանյութ, որը ցուցադրում է մարդկանց ամենաանկեղծ էմոցիաները գլուխգործոց կտավը տեսնելու ընթացքում։ Նշենք, որ կտավի վաճառքն արդեն կայացել է. դրա նախնական արժեքը 100 միլիոն դոլար էր, սակայն այն վաճառվեց 450 միլիոնով։ Ուշագրավ է նաև այն, որ այս կտավը հանճարեղ նկարչի վերջին աշխատանքներից է։

Ահա այդ կտավը՝ «Աշխարհի փրկիչը»

Ահա և տեսանյութը, որում կարող եք տեսնել մարդկանց անհավանական էմոցիաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել