Համացանցում հայտնվել են «Միսս Աշխարհ 2017» տիտղոսակրի լուսանկարները՝ առանց դիմահարդարման։

Առաջին գեղեցկուհու թագը բաժին է հասել հնդիկ մոդել Մանուշի Չհիլարին։ Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է չինական Հայնան կղզում, դրան մասնակցել են 118 երկրների գեղեցկուհիները։

20-ամյա մոդելը ծնվել է բժիշկների ընտանիքում և սովորում է Բհագատի պետական բժշկական քոլեջում։

Առաջին հնգյակում են նաև Անգլիայի, Ֆրանսիայի, Քենիայի և Մեքսիկայի ներկայացուցիչները։

    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել