Yerkir.am-ը գրում է.

Շատ ուղղություններ, որոնք պետք է հանգեցնեն արդյունքի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, արդեն երևում են: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

«Հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ: Հարկավոր է փնտրել լուծումներ, առավել ևս, որ շատ և շատ ուղղություններ, որոնք պետք է հանգեցնեն արդյունքի, արդեն երևում են»,- ասել է նա Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել