Aysor.am-ը գրում է.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարարական ուժերի և քաղաքացիական պաշտպանության վարչություններում, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ oտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ-ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Սոֆյա Հարությունյանին՝ փ/ծ մայորի կոչում:
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2017/11/20/%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%8F%D5%B8%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1339980
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել