Եթե ցանկանում եք Ամանորին որևէ ինքնատիպ ու յուրօրինակ խմիչք մատուցել ձեր հյուրերին, ապա այս հրաշալի գույնով ու հաճելի բույրով ալկոհոլային ըմպելիքը շտապեք պատրաստել և նախապես ունենալ այդ օրվա համար: Ձեր հյուրերը կշտապեն հետաքրքրվել դրա պատրաստման եղանակով:

✓ 0.7 լ օղի

✓ 5 նարինջ

✓ 0.5 կգ շաքարավազ

✓ 1 լիտրանոց ապակե տարա՝ կափարիչով

✓ 1 շիշ (1-1.5 լիտր տարողությամբ)

Պատրաստումը

Նարինջը լավ լվանալ (ցանկալի է սոդայով): Զգուշությամբ հանել ցիտրուսակեղևը սպիտակ շերտի հետ

միասին (սպիտակ շերտը մնալու դեպքում խմիչքը դառնահամ կդառնա):

 

Ամբողջ կեղևը լցնել 1 լիտրանոց տարայի մեջ և վրան օղի ավելացնել: Ծածկել, դնել սառնարանի մեջ կամ այլ սառը և մութ տեղ՝ 5 օր:

Նարնջի ավելացած մնացորդը դնել սննդի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ, լավ սեղմել և դնել սառնարանը:

6-րդ օրը նարնջի թուրմը քամեք, կեղևները կարող եք դեն նետել:

Մնացած նարինջներից հյութ քամեք: Այն պետք է ստացվի 0.5 լիտր: Եթե պակաս լինի, ապա պետք է ավելացնել ջուր, որպեսզի ստանաք պահանջվող չափը:

Խառնել նարնջի հյութը 0.5 կգ շաքարավազի հետ և դնել ուժեղ կրակի վրա: Տաքացնել՝ անընդհատ խառնելով: Այնուհետև վերցրեք կրակի վրայից և թողեք՝ հովանա:

Օշարակը խառնեք նարնջի թուրմի հետ, ստացված լիկյորը լցնել 1-1.5 լիտրանոց շշի մեջ և դրեք սառնարանը ևս 2-3 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել