Բժիշկներին վաղուց հայտնի է եղել սրտամկանի վրա մարիխուանայի հիմնական հոգեակտիվ բաղադրիչի՝ տետրահիդրոկանաբիոլի ազդեցության մասին, սակայն չնայած մարիխուանայի մեկդարյա օգտագործմանը, այն ոչ մի անգամ չի հանգեցրել մարդու մահվան։ Նոյեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ գերդոզավորումից երեխա է մահացել, ընդ որում փոքրիկը եղել է ընդամենը 11 ամսական։

Մարիխուանայի օգտագործումից աշխարհում մարդու առաջին մահվան դեպքն արձանագրել են ամերիկացի բժիշկները։ Փոքրիկի մոտ միոկարդիտ են ախտորոշել Կոլորադոյի հիվանդանոցներից մեկում։ Հոսպիտալացումից ժամեր առաջ երեխան շատ լարված է եղել։

Արյան և մեզի փորձաքննությունները ցույց են տվել տետրահիդրոկանաբիոլի բարձր պարունակություն։ Ավելի քան մեկ ժամ բժիշկները պայքարել են նրա փրկության համար, սակայն նրանց ջանքերը զուր են անցել։

Պարզվել է, որ նրա ծնողները պարբերաբար օգտագործել են մարիխուանան սթրեսի հանման համար։ Մարիխուանան երեխայի օրգանիզմում կարող էր հայտնվել սննդի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել