operativ.am-ը գրում է

Իսրայելի զինված ուժերի տանկը նախազգուշական կրակ է բացել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:

«Սիրիայի զինված ուժերը խախտել են 1974 թվականից ուժի մեջ մտած հրադադարի մասին համաձայնությունը՝ շինարարական աշխատանքներ տանելով Սիրիայի և Իսրայելի ապառազմականացված գոտում: Համաձայնությունն արգելում է այնտեղ ծանր շինարարական կամ ռազմական մեքենաներ տանելը»,- հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարությունում:

 

Սիրիայի կողմից կորուստների մասին տվյալներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել