2004 թվականին ամբողջ աշխարհը խոսում էր Իոզեֆ Ֆրիտցելի ապշեցուցիչ պատմության մասին, որն օրինակն է մարդկային դաժանության։ Գրեթե 2 տարի առաջ Իոզեֆի ընտանիքում վատ դեպք եղավ. նրա աղջիկը փախավ տնից։ Աղջկա ընկերները պատմում էին, որ նա վաղուց էր պլանավորում փախչել, քանի որ հայրը դաժան էր, և նա արդեն հոգնել էր հոր պահվածքից ու վերաբերմունքից։ 

Բայց նրա գնացած տեղը ոչ ոք չգիտեր։ Որոշ ժամանակ անց գործը փակեցին, սակայն 24 տարի անց պարզվեց, թե որտեղ է այսքան ժամանակ եղել աղջիկը։

Պարզվում է՝ Իոզեֆը փորձում էր տիրանալ աղջկան, այն ժամանակից, ինչ լրացել էր նրա 11 տարին։ Նրա անհետանալուց 2 տարի առաջ տղամարդը նկուղը դարձրել էր բանտի նման մի բան, որտեղ էլ հետո պահել էր աղջկան։ Այդ ժամանակից աղջկան պարբերաբար բռնաբարել էր, վերջինս էլ այդ ընթացքում 7 երեխա էր լույս աշխարհ բերել։

Իոզեֆը երեխաներից 3-ին հանձնել էր կնոջը և այնպես սարքել ամեն ինչ, թե աղջիկն ինչ-որ խնդիրներ ունի և չի կարող հոգ տանել նրանց մասին։ Այժմ տղամարդը ցմահ բանտարկված է հոգեկան խանգարումներով մարդկանց գաղութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել