168.am-ը գրում է 

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը վաճառել է իրեն պատկանող Eastern Columbia շենքի փենթհաուսը Լոս Անջելեսի արվարձանում: Ինչպես հայտնել է WWD-ն, դրա վաճառքից նա ստացել է 1,5 մլն դոլար: Այդ բնակարանը դարձել է վերջին փենթհաուսը, որը Դեփը վաճառեց Էմբեր Հերդից բաժանվելուց հետո։

Խոսքը 165 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի բնակարանի մասին է, որի պատերը զարդարված են բրազիլացի նկարիչների որմնանկարներով: Շինությանը կից կա նաեւ սանդղավանդ, ծովի ջրով լողավազան, սպա-սրահ եւ ֆիթնես-ստուդիա: Այս տարվա հունվարին Դեփը պաշտոնապես բաժանվել է կինոաստղ Էմբեր Հերդից: Դերասանուհին նախկին ամուսնուն մեղադրում էր ընտանեկան բռնության եւ հարբեցողության մեջ:

ամբողջական նյութը կարդացեկ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել