Շատերի մոտ տարիքի հետ նվազում է նաև էներգիան և եռանդը։ Բայց բացառություններ, բնականաբար կան, որի կենդանի ապացույցն 82-ամյա այս կինն է։ Ահա տեսանյութ, թե ինչպես է ծեր տատիկը պարում փողոցում պարային համար ցուցադրող տղամարդու հետ։

Ինչպես տեսաք, պարող տղամարդն ամբողխի մեջից ցանկանում էր մեկին կանչել և պարել, իսկ այդ մեկը եղավ 82-ամյա տատիկը, ով իր սեփական կամքով առաջ եկավ և արտահայտեց իր ցանկությունը։ Բայց իրականում պատմությունն այլ է։ Տատիկը՝ Ջոնեսը, և պարող տղամարդը՝ Նիկո Էսպինոսան, նախօրոք պլանավորել էին այս ամենը։ Բանն այն է, որ նրանք դեռ տարիներ առաջ մասնակցել էին Բրիտանիայի «Տաղանդ» մրցույթին, որից հետո զույգը սկսեց զբաղվել ակրոբատիկ սալսայով։

Image result for jones the dancer lady

82-ամյա Ջոնեսը Իսպանիայի Գանդիա քաղաքից է։ Նա գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենածեր ակրոբատիկ սալսա պարող։ Պարել սկսել է դեռ երկուս ու կես տարեկանից, սակայն ամուսնանալուց հետո դադարել է։ Ամուսնու մահից հետո Ջոնեսը որոշեց վերադառնալ իր սիրելի զբաղմունքին։ Եվ ահա մինչ այսօր, չնայած իր տարիքին, նա պարում է և պարն իր կյանքի անբաժան մասն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել